Արձագանքելով Սիմոնյան Ալենի այն հայտարարությանը, թե 2021-ին Մոսկվան ցանկանում էր Հայաստանը մտցնել ՌԴ-Բելառուս միասնական պետության  մեջ՝ Ալենի թրքասեր թիմակից Դավոյան Արփոն հայտարարել է, որ նման ցանկություն իրականում նախքան 2021-ն էլ է եղել, նույնիսկ 2018-ից առաջել է Մոսկվան ցանկացել է այդ ծրագիրը կյանքի կոչել, սակայն մենք «ինքնիշխան» պետություն ենք: 

 

Թե որքանով է Հայաստանն ինքնիշխան այսօր, թե որքան է այսօր կախված նույն Ռուսաստանից, տեսանելի է անզեն աչքով: Բայց հարց է առաջանում՝ արդյոք արցախյան պատերազմը, որը փաստացի սադրեց Նիկոլը, կարո՞ղ էր կապ ունենալ ամեն գնով Միութենական պետության մաս չկազմելու Երևանի դիրքրորոշման հետ: Չէ՞ որ եթե կյանքի էր կոչվում Լավրովի պլանը, ապա Հարավային Կովկասում ՌԴ դիրքերն էականորեն հզորանալու էին, արդյունքում Միութենական պետության կազմ կարող էր մտնել ոչ միայն Հայաստանը, այլև թերևս նույն Ադրբեջանը: Գուցե Մոսկվայի հաշվարկը հենց դա՞ էր, որն էլ վիժեցրեց Նիկոլը հայկական կողմի մոտ 11000 զոհի ու դրան հաջորդած նոր ցեղասպանության  գնով: 

 

Եթե ՔՊ-ականները հաստատում են Մոսկվայի պլանները՝ Հայաստանը մտցնելու ռուս-բելառուսական ընդհանուր պետություն, ապա դա նշանակում է, որ այսօր էլ ՌԴ-ում կա նման ցանկություն, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կրկին ՔՊ-ն իր առաջ խնդիր է դրել վիժեցնել այդ ծրագիրը, իսկ թե ինչպես, արդեն իսկ կարծես թե տեսանելի է  դառնում: Բայց արդյոք այս անգամ նոր պատերազմը կվիժեցնի՞ Մոսկվայի ծրագիրը, թե՞ կարագացնի դրա իրագործումը, եթե հաշվի ենք առնում Պապիկյան Սուրիկի ներուժը. Հայաստանին արցախացման ճակատագիրն է սպառնում՝դրանից բխող բոլոր հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել